շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է

Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է

ԵԱՏՄ մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
 
««Կանաչ» ուղին կարելի է ընտրել, եթե մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվում են անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման:
 
«Կարմիր» ուղին պետք է ընտրել, եթե Ձեր ուղեկցող ուղեբեռում առկա են այնպիսի ապրանքներ, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև եթե համոզված չեք, որ Ձեր կողմից տեղափոխվող ապրանքները ենթակա չեն հայտարարագրման»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ինչ և որքան կարող եք տեղափոխել առանց մաքսային վճարների․ մանրամասները՝ հոլովակում:

  • Կիսվել: