կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԻԿԱՕ-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել

ԻԿԱՕ-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը Փարիզում ներկա է գտնվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի Ավիացիոն անվտանգության խմբի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների ղեկավարների 11-րդ հանդիպմանը:

Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ավիացիոն ոլորտի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Միհրան Խաչատրյանի ու Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի կողմից ստարագրվել է ԻԿԱՕ-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև համագործակցության պայմանագիր (Management Service Agreement):

  • Կիսվել: