Մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները
2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 370 միավոր տեխնիկա, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 1600 տ աղ։
2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 46000 խմ ավազ։
Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։