կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հյուսիս-հարավ» ճանապարհին «Mercedes Viano»-ն մահացու վրաերթի է ենթարկել շինարարին, ով մի քանի մետր շպրտվել է

«Հյուսիս-հարավ» ճանապարհին «Mercedes Viano»-ն մահացու վրաերթի է ենթարկել շինարարին, ով մի քանի մետր շպրտվել է

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն  իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը աշխատում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և նա միայնակ չի եղել, եղել է ընկերոջ հետ ու եթե ընկերը կարողացել է խուսափել, ապա մահացածը չի հասցրել, իսկ վարորդն էլ նկատել է հետիտոներին, ինչի ապացույցը արգելակման հետքերն է, որը անցնում է մոտ 100 մ։

Քննիչի հանձնարարականով ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հրաչյա Քերոբյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել  է սթափ։

  • Կիսվել: