կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հյուսիս-հարավ»-ի արդյունքում մենք ունենալու ենք ճանապարհային նոր հոսք՝ թե՛ ներքին և թե՛ միջազգային. Համբարձում Մաթևոսյան

«Հյուսիս-հարավ»-ի արդյունքում մենք ունենալու ենք ճանապարհային նոր հոսք՝ թե՛ ներքին և թե՛ միջազգային. Համբարձում Մաթևոսյան

Այսօր գործադիրը որոշում կայացրեց՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ:

Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ անկախ նրանից՝ ինչ փուլում են գտնվում տարբեր ճանապարհահատվածներ, այս պահին շինարարական աշխատանքները շարունակվում են Թալին-Լանջիկ ճանապարհահատվածում, որը կավարտվի այս տարի: «Հյուսիս-հարավ ներդրումային ճանապարհաշինական աշխատանքը Հայաստանի կարևորագույն 

ենթակառուցվածքներից մեկն է, որի արդյունքում մենք ունենալու ենք ճանապարհային նոր հոսք՝ 

թե՛ ներքին և թե՛ միջազգային: Այն նաև ուղիղ կերպով անդրադառնալու է մարզային և համայնքային 

սոցիալ-տնտեսական համաչափ և կայուն զարգացման վրա»,- ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ 

ներկայացրեց, թե որ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ինչ փուլում են: «Նախորդ տարի և այս տարի եղել են Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ամենաակտիվ փուլերը, մոտ 50 կմ նախորդ տարի է 

ասֆալտապատվել, մոտ 50 կմ էլ այս տարի կարվի»,- ասաց նա:

  • Կիսվել: