շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Տրանշ-3-ի աշխատանքները կավարտվեն այս տարի

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Տրանշ-3-ի աշխատանքները կավարտվեն այս տարի

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Տրանշ-3-ի (41,7 կմ) աշխատանքները կավարտվեն արդեն այս տարի: Հայտնում են կառավարությունից։ 

Ավելի քան 220 մլն դոլար ընդհանուր արժողությամբ Տրանշ-3-ը բաղկացած է երկու հատվածից՝ Թալին-Լանջիկ (18,7 կմ), որի աշխատանքներն արդեն ավարտվել են, և ճանապարհը շահագործվում է, և Լանջիկ-Գյումրի (23 կմ), որի շինարարությունը մոտենում է ավարտին:

Տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կդառնա 100 կմ/ժ։ 

  • Կիսվել: