ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները երբ եւ ինչ պայմաններով են վերադարձվում. Նոր փոփոխություն

Հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները երբ եւ ինչ պայմաններով են վերադարձվում. Նոր փոփոխություն

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որի նպատակը հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելն է:

Ըստ գործող կարգի, հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը:

Խնդիրն այն է, որ որոշ ապրանքների դեպքում, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, դեղորայքը, կենդանիների կերերը, հատկապես՝ էկզոտիկ կենդանիների համար նախատեսված կերերը, բջջային հեռախոսները, զարդերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ ապրանքները օգտագործման նպատակով բաշխելու հնարավորություն կամ իրավասություն չունի։

Այս որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ ՏԿԵ նախարարության տնօրինմանը։

Առաջարկվում է նաև .

-              հարկ վճարողին են վերադարձվում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը, պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները,

-              վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը, հսկիչ գնում կատարած անձը և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը:

Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում.

1) մասնավորապես՝ դեղերի, հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին.

2) պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից.

3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը։

  • Կիսվել: