Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարվել է իր ծառայողական մեքենայից
Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին և հրաժարվել է իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայից։ Այս մասին համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Ընդառաջ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց:
Առաջնահերթը հանրային շահն է»։