Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Կենտրոնական բանկից տեղեկացնում են՝ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը
Պարբերականում ներկայացված են 2025 թվականին Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, դրանց տեխնիկական չափանիշները, դրամահատարանները, ինչպես նաև մրցանակների արժանացած հուշադրամների վերաբերյալ տեղեկությունները։
Հրատարակությունը նախատեսված է ինչպես դրամագիտությամբ հետաքրքրվողների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։
Պարբերականին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։



