երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հովիկ Աբրահամյանը կանչեց, ասաց՝ ձուկը տասնապատիկ ավելացնենք». ձկնաբույծ

«Հովիկ Աբրահամյանը կանչեց, ասաց՝ ձուկը տասնապատիկ ավելացնենք». ձկնաբույծ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ձկնաբույծները հիշեցրել են, որ ժամանակին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց հետ հանդիպում է ունեցել ու բանկերին հրահանգել, որ վարկ տան, որպեսզի մարդիկ զբաղվեն ձկնաբուծությամբ։

«Հովիկ Աբրահամյանը բոլորին կանչեց, էն ժամանակ Ռուսաստանը նոր պատժամիջոցների տակ էր, կառավարության շենքում բանկերին հորդորեց շատ փող տան, վարկավորեն։ Նա գտնում էր, որ ձուկը պետք է տասնապատիկ ավելացվի, որովհետև շուկա էր բացվում։ Ոչ թե ինքը ձկնաբուծարան ուներ, այլ ռուսներն էին պահանջել, թե ինչ ապրանքներ ուղարկվեն։ Մեզ շահագրգռեց, որ շատացնենք, ու ասաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Շատացրինք, վերջացրինք, հիմա եկել է մի պահ, որ ոչ մի բան լավ չի»,- ասել է ձկնաբույծներից մեկը։

  • Կիսվել: