չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հոլանդական վարդեր աջեցնող ընկերությունը Կոտայքում նոր ջերմատուն է կառուցում. Խոստանում է 7,5 մլրդ դրամի ներդրում

Հոլանդական վարդեր աջեցնող ընկերությունը Կոտայքում նոր ջերմատուն է կառուցում. Խոստանում է 7,5 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈԶ ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզում ընդլայնել առկա 26,5 հա հոլանդական վարդի աճեցման ջերմոցային տնտեսությունը և կառուցել 6 հա մակերեսով նոր ջերմատուն, որը հագեցած կլինի հիդրոպոնիկ եղանակով բարձրակարգ հոլանդական  վարդերի աճեցման համար անհրաժեշտ ֆրանսիական Ռիշել Գրուպ ընկերության վերջին սերնդի մետաղակոնստրուկցիայով և սարքավորումներով, հատուկ լաբորատոր պայմաններում աճեցվածվարդի տնկիներով, ինչպես նաև հանքաբանբակի մանրաթելային սուբստրատներով:

Ընկերությունը հիմնադրվել է 2014թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7․5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 292 աշխատատեղ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 337-ի՝ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 214 մլն  դրամ:

  • Կիսվել: