կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՆԱ-ի աճը կլինի 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ 50 տոկոսի շրջանակներում. ֆինանսների նախարար

ՀՆԱ-ի աճը կլինի 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ 50 տոկոսի շրջանակներում. ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարությունը սպասում է, որ այս տարվա արդյունքում համախառն ներքին արդյունքը կաճի 5.5 տոկոսով, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսի շրջանակներում: 

Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում:

«Մեր սպասումներով 2024-ի վերջին պետական պարտքը կլինի մոտ 49.8-50 տոկոսի շրջանակներում: Դա կախված է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի հրապարակումից: Մենք սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշն այս տարի կլինի 5.5 տոկոսի շրջանակներում»,-ասաց Հովհաննիսյանը: 

 

  • Կիսվել: