ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը՝ 1200 մետր երկարությամբ եւ շուրջ 7200 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհից դեպի Լեռնահովիտ տանող ճանապարհի  ասֆալտապատում։ 2022 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ արդեն ավարտին են մոտենում հողային աշխատանքները, ճանապարհը նախապատրաստվում է ասֆալտապատման։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։

«Շատ կարեւոր ծրագիր է իրականացվում Լեռնահովիտի բնակիչների համար, քանի որ հատկապես ձմռան եւ գարնան  ամիսներին բնակավայր մտնող միակ ճանապարհը գրեթե դառնում էր անանցանելի՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով մարդկանց տեղաշարժի համար։ Սրանով լուծում է ստանում Լեռնահովիտ բնակավայրի ամենագլխավոր հիմնախնդիրներից մեկը։ Հաջորդ կենսական կարեւոր ծրագիրը Լեռնահովիտի դպրոցի կառուցումն է, որն այժմ ընթանում է պետական միջոցների հաշվին»,-ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

  • Կիսվել: