երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հիմա Տավուշի Այգեհովիտ գյուղի դպրոցի լաբորատորիան նու՞յնն է, ինչ Բրյուսելի դպրոցներինը. Փաշինյան

Հիմա Տավուշի Այգեհովիտ գյուղի դպրոցի լաբորատորիան նու՞յնն է, ինչ Բրյուսելի դպրոցներինը. Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԵՄ-ն Հայաստանին 32 միլիոն եվրո կհատկացնի։ 29,3 միլիոն եվրոն Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով որպես բյուջետային աջակացություն, ևս 2,7 միլիոն եվրոն կլինի լրացուցիչ տեխնիկական աջակցություն։

Նպատակն է աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հստակեցրեց, որ  ԵՄ-ից 32 մլն եվրո գումար են ստացել, որպեսզի Գեղարքունիքի, Արարատի ու Կոտայքի մարզերի բոլոր դպրոցները ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն ու ՏՏ առարկաների լաբորատորիաներ ունենան։

Նա նաև նշեց, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում էլ կրթահամալիրներ կկառուցվեն, դրանք ևս կունենան լաբորատորիաներ, աշակերտները փորձարկումներ կանեն։

Ըստ Անդրեասյանի՝ ծրագրի շահառու կդառնա  շուրջ 337 դպրոց։

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախարարին.

«Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցում, օրինակ, նույն ստանդարտի լաբորատորիա՞ է, ինչ Բելգիայի, կամ Բրյուսելի որևէ դպրոցո՞ւմ»։

Նախարարը վարչապետին դրական պատասխան տվեց, որ հայկական դպրոցների լաբորատորիաները ոչնչով չեն զիջում եվրոպականին։

  • Կիսվել: