կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ վարչապետի հանձնարարականով Գյումրիում հաշվառվող տնակների թիվը կամփոփվի մարտի 10-ին

ՀՀ վարչապետի հանձնարարականով Գյումրիում հաշվառվող տնակների թիվը կամփոփվի մարտի 10-ին

ՀՀ վարչապետի հանձնարարականով Շիրակի մարզպետարանը Գյումրու համայնքապետարանի հետ հաշվառում է Գյումրիում առկա տնակների թիվը:

Աշխատանքային խմբի գործունեության արդյունքները կամփոփվեն մարտի 10-ին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկը մարտին արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում. նիստը նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին:
 

«Այն նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին: Կայցելեն Սպիտակ և կրկին կգան Գյումրի, որպեսզի տնակային ավանների և վթարային շինությունների խնդիրն ամբողջական պատկեր ստանա»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը։

  • Կիսվել: