երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ-ում աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է

ՀՀ-ում աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է

Հայաստանի կառավարությունը պլանավորում է 2026-ին երկրում աշխատանքի արտադրողականությունը կրկնապատկել՝ հասցնելով 12 դոլար ՀՆԱ/մարդ*ժամի:

Այս մասին 2024-ի ամփոփիչ ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կառավարության ծրագրում գրված է, որ 2026 թվականին մեր երկրում արտադրողականությունը պետք է կրկնապատկվի և դառնա 12 դոլար ՀՆԱ/մարդ*ժամ: Եթե 2021-ին այդ ցուցանիշը մոտ 6 դոլար էր, ապա 2024-ի արդյունքներով հասել ենք 10.9 դոլարի: Մեզ մնացել է 1 դոլար էլ ավելացնել, և կառավարության ծրագիրն այս առումով ամբողջությամբ իրականացված կլինի»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պլանից առաջ են և կարծում են, որ կհասնեն պլանավորած ցուցանիշին:

Նախարարը դա պայմանավորեց նաև լիզինգի պետական աջակցության ծրագրով: Գյուղատնտեսության մեջ իրականացվում է մեքենաների, տրակտորների ձեռքբերում, ագրոարդյունաբերության  և տնտեսության մյուս ոլորտներում՝ սարքավորումների ձեռքբերում: 

 

  • Կիսվել: