երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ գործարքներն աճել են 13.9 տոկոսով

ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ գործարքներն աճել են 13.9 տոկոսով

Հայաստանի հանրապետությունում 2019 թվականի նոյեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17’433 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 13.9 % -ով: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 Երևան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 13.7 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7%-ով:

  • Կիսվել: