կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ-ն պետք է ունենա լավ հարաբերություններ հարևանների հետ, չես կարող մշտապես պատերազմել. Քերոբյանի խորհրդական

ՀՀ-ն պետք է ունենա լավ հարաբերություններ հարևանների հետ, չես կարող մշտապես պատերազմել. Քերոբյանի խորհրդական

Հայաստանն ամեն ինչ անում է հաղթահարելու համար իր առջեւ ծառացած մարտահրավերները, միշտ գտնում է լուծումներ իր հարեւանների հետ խնդիրներում: Այս մասին, այսօր Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Չայլզ Մանասը, ով Անգլիայից է, բայց արմատներով՝ հայ:

«Լավագույն մտքերից մեկը, որ վերջերս ՀՀ վարչապետն առաջ է քաշել, «խաղաղության խաչմերուկն» է, որտեղ նշվում է, թե ինչպես կարող ենք տարածաշրջանը փոխկապակցել՝ տրանսպորտային ուղիների առավելագույնս օգտագործման միջոցով»,-ասաց նա:

Խոսելով Հյուսիս-Հարավծ ծրագրի մասին, Մանասն ասաց, որ այն կապում է Պարսից ծոցը Սեւ ծովին. «Սա դարձնում է Հայաստանը գրավիչ, տարանցիկ ճանապարհ, եւ այն դառնում է ամենակարճ ճանապարհներից մեկը: Եթե մենք այդ բոլորն իրար գումարենք, եւ դրան ավելացնենք նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի մոտեցումները, սա խթան է տարածաշրջանի բոլոր երկրների համար հասկանալու՝ շարունակում ենք մնալ պատերազմող երկրնե՞ր, թե՞ դառնում ենք հարեւաններ:

Բոլոր ծով չունեցող երկրների նախպատակն է ապահովել բնակչության բարեկեցությունը, զարգացման հեռանկարները: Հայաստանն ապացուցել է, որ կարող է ունենալ ՀՆԱ-ի աճ, բայց պետք է ունենալ նաեւ լավ հարաբերություններ հարեւանների հետ, որպեսզի շարունակենք առաջընթաց ունենալ: Չես կարող մշտապես պատերազմել,  ինչ-որ պահի պետք է ասես՝ բավական է»,-ասաց նախարարի խորհրդականը:

  • Կիսվել: