ՀՀ-ն Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է. ԵԱԶԲ խորհրդի նախագահ
Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Անհրաժեշտ են երթուղիներ ոչ միայն արևմուտքից արևելք, այլև հյուսիսից հարավ, և «Հյուսիս-հարավի» մի շարք երթուղիներ անցնում են Հայաստանով, և այստեղ մենք անհատական նախագծեր ենք մշակելու»,-ասել է նա։
Եվրասիական տրանսպորտային շրջանակը միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների համակարգ է՝ ավելի քան 50 հազար կմ երկարությամբ։ ԵԱԶԲ-ի առաջարկած շրջանակային հայեցակարգը նպատակ ունի ամրապնդել տրանսպորտային կապը Եվրասիայում և խթանել տնտեսական զարգացումը, առևտուրն ու շարժունակությունը տարածաշրջանում: