ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կառավարության նիստում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. 3000 դրամ ամեն 50 կգ–ի համար. Պապոյան

Կառավարության նիստում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. 3000 դրամ ամեն 50 կգ–ի համար. Պապոյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջիկա նիստի ընթացքում կընդունի պարարտանյութի գնի սուբսիդավորման ծրագիրը. մինչև 3000 դրամ՝ յուրաքանչյուր 50 կգ-ի համար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 «Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ամբողջ աշխարհում պարարտանյութի գներն աճել են՝ այդ թվում Հայաստանում և  կառավարությունը կաջակցի մեր քաղաքացիներին, որպեսզի այդ գինը մինչև 3000 դրամով լինի ավելի նվազ, քան շուկայական գինն է»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ փոխհատուցվելու են ինչպես ազոտական, այնպես էլ ֆոսֆորական, կալիումական և դրանց համակցության արդյունքում առաջացած պարարտանյութերի գները։

 

 

  • Կիսվել: