չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՀՀ կառավարությունն այժմ փորձում է գնահատել հարևան Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքները. էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությունն այժմ փորձում է գնահատել հարևան Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքները. էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի կառավարությունը հիմա փորձում է գնահատել հարևան Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքները։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս անգամ մենք գնահատում ենք, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումն ապրանքաշրջանառության վրա, թե ինչ ապրանքներ հնարավոր կլինի ներմուծել, ինչը՝ արտահանել և այլն։ Գիտակցում կա, աշխատանք կա, բայց սա նույնպես մի գործընթաց է, որը մենք պետք է սովորենք», - ասել է Պապոյանը։

Նախարարի կանխատեսումների համաձայն, պոտենցիալ առումով, հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը կարող է տարեկան հասնել 700-800 մլն դոլարի։

Նրա խոսքով, Հայաստանը, ըստ էության, Թուրքիայից ավելի մատչելի գնով կկարողանա ներմուծել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են դեղորայքը, էլեկտրատեխնիկան և տեղական արտադրության համար հումքը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կկարողանա այնտեղ արտահանել տեղական արտադրանքը։

«Սակայն մեր ամենակարևոր շահույթը կայանում է նրանում, որ Հայաստանը կկարողանա օգտվել թուրքական նավահանգիստներից, հատկապես՝ միջերկրածովյան։ Դրա համար անհրաժեշտ է, մի կողմից, ամենակարճ և ուղիղ ճանապարհը՝ Մարգարայի անցակետով, մյուս կողմից՝ Վրաստանով և այլ երկրներով», - նկատել է Պապոյանը։

  • Կիսվել: