երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ Կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում. Քերոբյան

ՀՀ Կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում. Քերոբյան

Այսօր ընդունել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Այս մասին ր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ-ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:

Այնուհետև անդրադարձել ենք Հայաստանի Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրացիային Հայաստանի Հանրապետությանը։

Հանդիպմանը նաև նշել եմ, որ ՀՀ Կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման ուղղությամբ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: