չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ իշխանությունը ցանկանում է սկսել կարգավորել սնդիկի թափոնների հետ կապված հարաբերությունները

ՀՀ իշխանությունը ցանկանում է սկսել կարգավորել սնդիկի թափոնների հետ կապված հարաբերությունները

Կառավարության առաջարկած փոփոխությունները թույլ կտան կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում սնդիկի, սնդիկի միացությունների եւ սնդիկի թափոնների օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական ​​ հանձնաժողովի նիստում, «Սնդիկի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը։

«Ծրագրի նպատակն է ապահովել քաղաքացիների առողջության եւ շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանությունը սնդիկի եւ սնդիկի միացությունների օգտագործումից առաջացող մարդածին արտանետումներից»,-պարզաբանեց Գաբրիելյանը։

Կարճ քննարկումից հետո օրենսդրական փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: