ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՀ-ին նոր սորտի սերմեր, տնկանյութեր մատակարարողների հեղինակային իրավունքները կպաշտպանվեն օրենքով. նախագիծ

ՀՀ-ին նոր սորտի սերմեր, տնկանյութեր մատակարարողների հեղինակային իրավունքները կպաշտպանվեն օրենքով. նախագիծ

Հայաստանում բույսերի նոր սորտեր բուծողների իրավունքների պաշտպանությունը պատշաճ չի իրականացվում, և առանց բուծողի թույլտվության՝ բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Օրենքը կարգավորելու համար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ առաջին ընթերցման ներկայացրեց «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակն է բույսերի նոր սորտերի կոնվենցիաներով սահմանված պահանջներին համապատասխանեցնել ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուժողի իրավունքի, անվավեր ճանաչման և արտոնագրի տրամադրման-դադարեցման հետ կապված հարաբերությունները:

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ Նիդերլանդներում տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ հոլանդացի մի բիզնեսմեն ասել էր, որ չեն կարողանում Հայաստանին մատակարարել առաջնակարգ սորտի բույսեր կամ սերմեր, որովհետև չկա բավարար չափով պաշտպանություն տեղական օրենքներում: Հայաստանում նոր սորտերի վերարտադրությունը չի պատժվում օրենքով, կամ բավարար չափով պաշտպանված չեն հեղինակային իրավունքները:

«Դա առիթ դարձավ, որ մենք վերջին 1 տարվա ընթացքում կատարենք բոլոր անհրաժեշտ փոփոխությունները մեր օրենքներում և ստեղծենք միջավայր, որպեսզի առաջնակարգ բուծողները Հայաստանին մատակարարեն լավագույն և վերջին տեխնոլոգիական արտադրանքներով սերմեր, տնկանյութեր և այլն: Այսինքն՝ այս օրենքների ընդունման պարագայում գիտենք, որ կոնկրետ արտադրողականության առումով մեծ, դրական քայլ տեղի կունենա»,- ասաց Վահան Քերոբյանը:

  • Կիսվել: