ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով այս պահի դրությամբ հայկական կողմն ունի պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ և վիրավորներ:

Թեպետ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, սակայն հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նպատակահարմար չենք գտնում ամենօրյա ռեժիմով նորություններ հրապարակել նախարարության սոցիալական հարթակներում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին։

  • Կիսվել: