չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն ավելացել է. կառավարությունը լրացուցիչ գումարներ հատկացրեց

Հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն ավելացել է. կառավարությունը լրացուցիչ գումարներ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում որոշեց 3,2 մլն դրամ հատկացնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 2025–ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի  31-ը:

Միջոցառման շրջանակում տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը: Հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։

Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համար ՀՀ 2025–ի պետական բյուջեով նախատեսվել է 12,432.0 մլն դրամ, շահառուների թիվը՝ 280,000։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծախսվել է տարեկան գումարի 78.9%-ը կամ 10,340.4 մլն դրամը, իսկ շահառուների միջին ամսական թիվը կազմել է 314,845։

2025 թվականի փետրվար-օգոստոս ամիսների միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 2.9 %, իսկ 1 շահառուի հաշվով հետվճարի գումարի փետրվար- օգոստոս ամիսների միջին ամսական աճը՝ 1.3 %։

Այս միտումները պահպանվելու դեպքում 13,152.0 մլն դրամը բավարար չէ հետվճարի գծով տարեկան ծախսերը հոկտեմբեր ամսից սկսած կատարելու համար։

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ միջոցներ։

  • Կիսվել: