ՀԷՑ-ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի քաղաքացիներին, եկել է ՀԷՑ-ի ազգայնացման հարցը քննարկելու ժամանակը. Կոնջորյան (տեսանյութ)
Որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության մատյան գունդն ակտիվացել է և այդ մատյան գնդի «տրոյական ձիերի» հերթական հոսքն է նկատվում օտար տարբեր երկրներից, գործակալական նկրտումներով Հայաստանում ներդրված ամենատարբեր անձանց միջոցով:
Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանn՝ անդրադառնալով այսօր «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարցազրույցին:
«Այսօր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել Կտրիճ Ներսիսյանի և որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությամբ, այլ ասում է՝ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, մենք մեր ձևերով այդ հարցը կլուծենք: Ձեր ձևերը ո՞րն է՝ լույսերն եք անջատելու, է լույսերը հենա անջատում եք, չեք կարողանում մի թեժ գիծ կարգավորեք, ինչի մասին եք խոսում»,- ասաց նա:
Ըստ Կոնջորյանի՝ սա սեփական ունեցվածքը պահելու համար է արել Սամվել Կարապետյանը, քանի որ ՀԷՑ-ի վերաբերյալ քննարկում է եղել ՔՊ-ում:
«Դու գնա քո ՀԷՑ-ով զբաղվի: Այդ հարցերը շատ հստակ են ու դրվելու են, ՀԷՑ-ը պետք է փոխհատուcի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառած վնասները: ՀԷՑ-ը պետք է կոպեկ առ կոպեկ փոխհատուցի և այս հարցադրումները, որ մենք արել ենք մի քանի ամիս առաջ էսօրվա այդ ճամարտակությունները դրա հետևանքն են:
Եկել է ընդհանրապես քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը: Այսօր դու տերն ես մի կառույցի, որը ՀՀ ամենաատելի կառույցն է, ի՞նչ ես եկել՝ հոգևոր ճամարտակություններով զբաղվում: Ձեզ ոչ ոք թույլ չի տալու, որ ՀՀ-ում վերադարձնեք օլիգարխիայի իշխանությունը, վե՛ր ընկեք տեղներդ»,- եզրափակեց Կոնջորյանը: