Հայտնի է, երբ և ինչպես Ադրբեջանի տարածքով գազ կմատակարարվի Հայաստան
Ընկերությունում նշել են, որ Հայաստան ռուսական գազի մատակարարումներն իրականացվում են «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն: Ըստ այդ պայմանագրի` «Գազպրոմ Արմենիա»-ն բնական գազն ընդունում է Վրաստանի տարածքի «Կարմիր կամուրջ» կայանից: Այդ հատվածում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մինչև նշված կայանը բնական գազի մատակարարման երթուղու պլանավորումը «Գազպրոմ Արմենիա»-ի իրավասությունների մեջ չի մտնում:
Ընկերությունից հայտնել են, որ երկրում առկա գազի պահուստային պաշարները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք օգտագործվում են կապույտ վառելիքի իրացման ամենօրյա և սեզոնային անկանոնությունները կարգավորելու համար, ինչպես նաև վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր` Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես կկատարվի Ադրբեջանի տարածքով: