ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ:

Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի մայիսի 27-ը, ժամը 18:00-ն (Երևանի ժամանակով):  

«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի շրջանակներում հայտարարվել է շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղումով։  

  • Կիսվել: