չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայկ Ղալումյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Տավուշի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Հայկ Ղալումյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Տավուշի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:

Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորել է Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի համար:

Այնուհետեւ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, համայնքների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:

Դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին:

Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություն առանձնացվել է տուրիզմի ոլորտը:

Հանդիպման ավարտին Հայկ Ղալումյանը և Աոկի Յուտական փոխանակվել են հուշանվերներով։

  • Կիսվել: