շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայավտոկայարան» ընկերությանը 52,5 մլն դրամ հատկացվեց

«Հայավտոկայարան» ընկերությանը 52,5 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշեց 52,5 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝  «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակը կայունացնելու և ընկերությանը ֆինանսական առողջացման տանելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2020թ․ «COVID 19» համավարակն անմիջականորեն ազդել է ընկերության եկամուտների կրճատման վրա մոտավոր 70 տոկոսի չափով, և դեռևս  չի վերականգնվել ամբողջությամբ՝ հատկապես միջպետական  ուղևորփոխադրումների  մասով: Ընկերությունը վերսկսել է Իրանի միջպետական ուղևորափոխադրումները մոտ 3 ամիս առաջ, իսկ հուլիս ամսից  կվերսկսի  նաև միջպետական ուղևորափոխադրումները դեպի Ռուսաստանի Դաշնություն: Հարկ է նշել, որ կան ներմարզային  և միջմարզային  ուղևորափոխադրումներ, որոնք համավարակից հետո մինչ օրս  չեն շահագործվում:

Արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ընկերության եկամուտների ու ծախսերի ուսումնասիրության և բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հատկացման գումարը գնահատվել է 52 583 400 ՀՀ դրամ։

Ընդ որում նախատեսվում է է ընկերությունը հանձնել հավատարմագրային կառավարման»:

 

  • Կիսվել: