երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանը ներկայացրել է IT ներուժը զբոսաշրջության ոլորտում

Հայաստանը ներկայացրել է IT ներուժը զբոսաշրջության ոլորտում

Հայաստանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայացած «Զբոսաշրջություն, մշակույթ և թվայնացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում և համավարակի ազդեցությունը նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։ 

Կլոր սեղանին մասնակցել են հասարակական գործիչներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և այլ երկրներից։

Հանդիպման ընթացքում շեշտ է դրվել սոցիալական զբոսաշրջության վրա, որը միտված է հասարակության տարբեր շերտերի միջև հակասությունների հարթմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի պետությունների սոցիալական և քաղաքական կայունությանը։

Կլոր սեղան-քննարկումն իրականացվել է TRAVEL HUB «Համագործակցություն» զբոսաշրջային միջազգային ֆորումի շրջանակում, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից։

  • Կիսվել: