չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի հյուրընկալող երկիրն է

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի հյուրընկալող երկիրն է

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվելիք ACE Armenia ծրագիրը կմիավորի հեղինակավոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, բիզնես առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և ձեռներեցներին Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրներից: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

 

«Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության և ԱՄՆ Կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով՝ որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:

 

ACE Armenia ծրագրի նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը:

Միջոցառման ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ, ինչպես նաև այցելություններ տարբեր կազմակերպություններ: Մեկ շաբաթվա ընթացքում արծարծվելու են կենսունակ նորարարական էկոհամակարգերին, տեխնոլոգիական առաջընթացին, գյուղատնտեսական արդի համակարգերին և մշակութային ժառանգությանն առնչվող թեմաներ: Ծրագիրը կընդգծի Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիաների, ստեղծարարության և ձեռներեցության կենտրոն» ,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: