շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հայաստանում տնտեսական աճը 5,7%-ի փոխարեն մինչև տարեվերջ կարող է հասնել 7,5 %-ի

Հայաստանում տնտեսական աճը 5,7%-ի փոխարեն մինչև տարեվերջ կարող է հասնել 7,5 %-ի

 Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է ԱՊՀ հինգ երկրների և Ղազախստանի մակրոտնտեսական կանխատեսումները։ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականի վերջում ակնկալվում է, որ կդառնա 7,5 տոկոս։ Այսպիսով, այն զիջելու է միայն Տաջիկստանին և միայն կես տոկոսով։ 2025 թվականին աճը նախատեսված է 4,2 տոկոսի չափով։

Կանխատեսման թարմացված տարբերակի համաձայն՝ տարեվերջին երկրում գնաճը կկազմի 1,5 տոկոս՝ ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի կայուն աճով։ Միաժամանակ, ընդհանուր տարածաշրջանի (ԱՊՀ) համար այն կկազմի 5,8 տոկոս։ Նվազագույն մակարդակը սպասվում է Հայաստանում, առավելագույնը՝ Ղազախստանում (8,3%)։

Երկրում փոխարժեքը շարունակում է մնալ կայուն։ Տարվա միջին հաշվով, Եվրասիական բանկի կանխատեսումներով, մեկ դոլարի դիմաց այն կկազմի 396 դրամ։

  • Կիսվել: