կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով

Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով

2023թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով՝ կազմելով 492 մլրդ 933.5 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Շինարարության կեսից ավելին՝ 52.1 %-ը կատարվել է մասնավոր սեկտորի միջոցների հաշվին։ Կազմակերպությունները, ընդհանուր առմամբ, Հայաստանում շինարարության մեջ 256 մլրդ 602.2 մլն դրամ գումար են ներդրել։

Պետության միջոցների հաշվին կատարվել է ընդհանուր շինարարության 22.8 %-ը և ավելի քան 112, 5 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։

Շինարարության 18.2 %-ը կատարվել է բնակչության միջոցների հաշվին և կազմել է շուրջ 90 մլրդ դրամ։

  • Կիսվել: