ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանում պաշտոնապես բացվել է Evolution-ը

Հայաստանում պաշտոնապես բացվել է Evolution-ը

Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվել է Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200 մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
«Ընկերությունն արդեն 200ից ավելի աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000-ի։ Նկարներում՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Կարլսունդը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ընկերության հայաստանյան բիզնեսի ղեկավարն ու ես։
 
Էկոնոմիկայի նախարարության և Էնթերփրայզ Արմենիայի հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը, քանի որ դա ոչ միայն օտարերկրյա ուղիղ խոշոր ներդրում է, այլև նոր տեխնոլոգիաներ ու աշխատանքային մշակույթ, նոր ներդրումներ գիտահետազոտական աշխատանքներում, մարդկային կապիտալում և բազմաթիվ այլ հարակից օգուտներ, որոնք այլ ընկերությունների պարագայում այդքան էլ ակնհայտ չեն»,-նշել է նախարարը։

  • Կիսվել: