կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում մարտի 1–ից մոտ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան

Հայաստանում մարտի 1–ից մոտ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան

Հայաստանում մարտի 1–ից ի վեր շուրջ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Կառավարության նիստից հետո տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ «Արմեդ» համակարգը լավ չի աշխատում։
 
«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է։ Բայց ես նորից հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը. ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի դժվարություններ են առաջանում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,–ասաց նախարարը։
 
Հիշեցնենք, որ մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
 
2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։

  • Կիսվել: