կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանում կկազմակերպվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը

Հայաստանում կկազմակերպվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը

Հայաստանում կկազմակերպվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ում։

Համաժողովը համատեղ կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նպատակ ունի ստեղծել եզակի փոխգործակցության հարթակ այնպիսի թիրախային խմբերի միջև, ինչպիսիք են պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։

Համաժողովն իր բնույթով մեկօրյա օֆլայն միջոցառում է՝ առցանց մասնակցության հնարավորությամբ։ Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը ավելի քան 500 մարդ՝ ներառյալ պետական կառույցների, բիզնեսի, մասնավոր ներդրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել լիագումար նիստ, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, խոշոր բանկերի, ինչպես նաև տեղական և արտասահմանյան խոշոր բիզնեսների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է նաև երեք պանելային քննարկում՝ «Ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկա», «Ներքին ներդրողի զարգացում», «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն» խորագրերով։ Այս քննարկումները կմիավորեն ֆինանսների և ներդրումային փորձագետների և պրակտիկ մասնագետների՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման կարևորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքների, փորձի և կարծիքների փոխանակման նպատակով:

Այս միջոցառումը դրական ազդեցություն կունենա երկրի ֆինանսական ոլորտի զարգացման վրա և կնպաստի Հայաստանում ներդրումային միջավայրի ամրապնդմանը։

 

  • Կիսվել: