չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանում կանցկացվի Armenian Business Forum-ը

Հայաստանում կանցկացվի Armenian Business Forum-ը

Հայ գործարարների ասոցիացիան "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ սեպտեմբերի 20-ին Հայաստանում կանցկացնի երկրի գլխավոր բիզնես-ֆորումը՝ Armenian Business Forum-ը (Հայկական Բիզնես-Ֆորում): Ռուսաստանի Դաշնությունը հանդես կգա որպես համաժողովի գործընկեր երկիր:

Համաժողովը հարթակ կդառնա Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության համար և կստեղծի նոր բիզնես համայնք։ Միջոցառման նպատակն է ռուսական և հայկական ձեռնարկությունների միջև արդյունավետ հարաբերությունների դաշտ ստեղծել, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի կայուն զարգացման համար:

Համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության անդամներ: Ծրագրում ընդգրկված են քննարկումներ սփյուռքի, ԵԱՏՄ-ի Ձեռներեցության, ներդրումների մասին, ինչպես նաև լավագույն բիզնես գաղափարների, start-up նախագծերի շնորհանդեսը, որոնք կներկայացվեն հայ գործարարներին:

  • Կիսվել: