չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Այս մասին հայտնում են ԻԻՀ դեսպանատնից։

Այս այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։

«Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։

Այս նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ որոլտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված»,- ասվում է հաղորդագրությունում:

 

  • Կիսվել: