Հայաստանում հուղարկավորության նպաստների չափի վերանայում չի նախատեսվում․ նախարար
Հուղարկավորության նպաստները վերանայելու ծրագրեր չկան: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա պատրաստակամություն հայտնեց համագործակցել ընդդիմության հետ՝ նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ, մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք ողջ մարդկանց աջակցելու վրա՝ նրանց կյանքը երկարացնելու համար»,-ընդգծեց նախարարը:


