երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում աշխատանքային միգրանտների մասով մտահոգություն չկա. ԿԲ նախագահ

Հայաստանում աշխատանքային միգրանտների մասով մտահոգություն չկա. ԿԲ նախագահ

Հայաստանում աշխատանքային միգրանտների մասով սուր միտումներ չկան, որոնք կարող էին մտահոգություն առաջացնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 12-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ավելացրել է, որ մինչեւ վերջերս այդ գնահատականը չէր փոխվել։

Գալստյանը նշել է, որ խոսքը 2022թ. հետո Հայաստան եկած միգրանտների մասին է (հիմնականում՝ ռուսաստանցիների- խմբ.) եւ հնդիկ միգրանտների մասին։

  • Կիսվել: