չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանում արտադրվող ԱԹՍ–ները բանակի պահանջին չեն բավարարում. Նախարար

Հայաստանում արտադրվող ԱԹՍ–ները բանակի պահանջին չեն բավարարում. Նախարար

Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ներն այսօր չեն բավարարում բանակի պահանջարկը, Sputnik Արմենիային ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Բայց ես չեմ ուզում դրանում շատ մեծ խնդիր տեսնել, որովհետև մարդիկ նոր են ակտիվանում, նոր են հեռանկարներ տեսնում։ Նաև ՊՆ-ի կողմից իջեցված պատվերն էլ, ըտ էության, նոր է։ Այսինքն` մարդիկ արդեն գիտեն, որ իրենց արտադրանքի կարիքը ունի ՊՆ-ն, և իրենք կարող են, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ արդեն մտածել սերիական արտադրության մասին», - ասել է Խաչատուրյանը։

Նա նշել է, որ Հայաստանում ԱԹՍ արտադրող բոլոր ընկերություները գիտեն, որ երկիրը պատրաստ է գնել իրենց արտադրանքը։ «Երևի ավելի ճիշտ կլինի վարժանքների ժամանակ նման ստուգումներ անցնեն, որովհետև որքան էլ սովորական պայմաններում փորձարկումներ լինեն՝ հասկանալի է, որ զորավարժությունների ժամանակ դրանք բոլորովին այլ իրավիճակներ են», - ասել է Խաչատուրյանը։

 

  • Կիսվել: