երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում. ԱՆ

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում. ԱՆ

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հետազոտությունները վկայում են, որ քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ:

Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով:

Նրանք կարող են նաև ունենալ հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են` ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:
Ապացուցված է, որ քաղցր ըմպելիքների ընդունման նվազեցմամբ բարելավվում է երեխաների առողջությունը:

Возможно, это изображение текст

  • Կիսվել: