երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանում 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում

Հայաստանում 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում

Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։ Խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքները զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։

«Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։ Տարվա ընթացքում կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, մենք պլանավորում ենք ընդլայնել զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Մոտավորապես, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է պատրաստվում, որն արդեն մեր հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: