Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին
Հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական Միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերն անդրադարձան հայ-իրանական միջպետական հարաբերությունների և փոխհամագործակցության ամրապնդմանը:
Երկուստեք կարևորվեց տնտեսական կապերի խթանման ներուժը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային զարգացման համար:
Նշվեց նաև, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին՝ առաջնորդվելով Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու ընդհանուր տեսլականով: