հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 10 ամսում աճել է համապատասխանաբար 2,8 և 2,5 անգամ

Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 10 ամսում աճել է համապատասխանաբար 2,8 և 2,5 անգամ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է՝ նոր հնարավորություններ ստեղծելով ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար:

 Աճել է նաև Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանման ծավալը: Այս մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) իր Telegram-ալիքում՝ վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալները:
 
Ըստ ԵԱԶԲ-ի տվյալների՝ արտադրական-լոգիստիկ շղթաներում փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծել ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար։
 
«Այսպես, Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 2022 թվականի 10 ամիսների արդյունքներով աճել է 2,8 և 2,5 անգամ, Ղրղզստանից այդ երկրներ արտահանումն ավելացել Է համապատասխանաբար 2 և 2,6 անգամ», - նշվում է հաղորդագրության մեջ։
 
ԵԱԶԲ-ն նաև նշել է, որ Ղազախստանից արտահանումը  յուրաքանչյուր երկիր ավելացել է 1,2 անգամ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 12,8 %-ով և կազմել շուրջ 67 մլրդ դոլար: Ընդ որում, բանկի վերլուծաբանները ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի արդյունքներով կանխատեսում են 80-83 մլրդ դոլարի չափով (աճը՝ մոտ 12%):

  • Կիսվել: