Հայաստանից արտահանումը 2026-ի հունվար-մարտ ամիսներին, 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է. Պապոյան
Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճ է արձանագրել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Արտահանումը դեպի ԵՄ աճել է 90 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 13 տոկոսով, իսկ դեպի Չինաստան՝ 2,3 անգամ»,-նշել է նա:



