երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հայաստանի ՏՏ ոլորտին կառավարության կողմից տրվող արտոնությունները արդարացված են․ Նախարար

Հայաստանի ՏՏ ոլորտին կառավարության կողմից տրվող արտոնությունները արդարացված են․ Նախարար

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը 2019 թվականին կազմել է ՀՆԱ-ի 2,4 տոկոսը, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալների համաձայն, այս ցուցանիշը հատել է 3 տոկոսի շեմը։ Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս ցուցանիշը իր մեջ չի ներառում հեռահաղորդակցության ոլորտը, որը գրեթե նույնքան է, այսինքն՝ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արդեն իսկ ապահովում է ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելին», - լրացրեց նա։

Հարցին, թե արդյոք ՏՏ ոլորտին պետության կողմից տրվող արտոնությունները տեղին են, Արշակյանը դրական պատասխան տվեց ու հավելեց

«Մենք կարծում ենք, որ այդ արտոնությունները տեղին են ու արդարացված, դա խթանում է նոր ընկերությունների ստեղծումը, որոնք նոր գաղափարներով են հանդես գալիս, ինչպես նաև՝ մեր միջազգային գործընկերների ու ներդրողների ներգրավման տեսանկյունից դա ևս մեկ խթան է հանդիսանում, երբ Հայաստանը իր ՏՏ ոլորտին հատուկ կարգավիճակ է տալիս։ Այդպիսով, մենք մեր միջազգային գործընկերների համար հասկանալի ենք դառնում։ Ավելին, մեր քաղաքականությունն այն է, որ ավելի բարձրացնենք աջակցությունը այդ ոլորտին», -հավելեց նախարարը։

  • Կիսվել: