երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 %-ով

Հայաստանի սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 %-ով

Հայաստանի սպառողական շուկայում դեկտեմբերին՝ նախորդ տարվա համեմատ գնանկում է գրանցվել։ Ըստ ԱՎԿ-ի՝ նախորդ տարվա համեմատ սպառողական գները 0,6 տոկոսով նվազել են։ 12-ամսյա կտրվածքով սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 տոկոսով։

Գնաճ արձանագրվել է ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում՝ 8.4 տոկոս։ Հագուսի ու կոշիկի ապրանքախմբում 1.7 տոկոս գնաճ է գրանցվել, տրանսպորտը 5.5 տոկոսով է աճել, 4 տոկոս էլ թանկացել է ռեստորանների ու հյուանոցների ոլորտը։

Նախորդ՝ նոյեմբեր ամսվա համեմատ՝ դեկտեմբերին 0,9 տոկոս է գնաճ արձանագրվել։ Սննդամթերքը նոյմբերի համեմատ թանկացել է 2 տոկոսով։ Մյուս ապրանքախմբերում գրեթե գնային փոփոխություններ նախորդ ամսվա համեմատ չեն արձանագրվել։

  • Կիսվել: